Հոկտեմբերի 18-ին Հայաստանում ծնվել է 145 երեխա։ Այս մասին Թիվ 1ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից։ Նույն օրը Երևան քաղաքում ծնվել է 61 երեխա՝ 27 տղա, 34 աղջիկ։