Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հնարավորություն տալ թաքնված աշխատուժի բացահայտմանն ուղղված ստուգումներն իրականացնել առանց նախապես եռօրյա ժամկետի ծանուցման պահանջը պահելու: Այսինքն՝ այն բացառությունները, որոնք կան տեսչական որոշ մարմինների համար՝ ստուգումներն իրականացնել առանց եռօրյա ծանուցման ժամկետը պահելու, նույն կարգավորումն առաջարկվում է տարածել աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողություն իրականացնող այդ մարմնի նկատմամբ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին գումարված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխության չի ենթարկվել:
Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել դրույթ, որի արդյունքում հնարավոր կլինի աշխարհագրական նշումները գրանցել ոչ միայն երկրի, այն նաև վայրի կամ այլ պայմանների հիման վրա:
«Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են որոշ փոփոխություններ: Մասնավորապես, փորձագիտության համար նախատեսված ժամկետը 9 ամսից դարձել է 6»,-ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հանձնաժողովը նախագծերին դրական եզրակացություն է տվել: Դրանք կքննարկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…