Լրահոս 24/7

ՀՀ կոմպոզիտորների միության մի շարք անդամներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հայաստանի կոմպոզիտորների միության 90֊ամյա հոբելյանի կապակցությամբ և հայ երաժշտաարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամներ Քնարիկ Փիլոսյանը (երաժշտագետ), Նարինե Ավետիսյանը (երաժշտագետ), Գոհար Շագոյանը (երաժշտագետ), Գևորգ Հովհաննիսյանը (կոմպոզիտոր), Ջեննի Ասատրյանը (կոմպոզիտոր), Դավիթ Հալաջյանը (կոմպոզիտոր) և Ավետիս Բերբերյանը (կոմպոզիտոր) պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:

Հանդիսավոր արարողության ժամանակ միության երախտավորների պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նշենք, որ Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա հոբելյանի շրջանակում իրականացվել են բազմաբովանդակ նախագծեր: Շարքը մեկնարկել է ՀԿՄ «Երիտասարդական ֆորումի» «12 հնչյուն» կրթական նախագծով, որի շրջանակում Երևանի ավելի քան մեկ տասնյակ երաժշտական ու արվեստի դպրոցներում ներկայացվել են երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործական ձեռքբերումները: Սովորողները ծանոթացել են նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաների առանձնահատկություններին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթը, որն անցկացվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ: Հայաստանից և սփյուռքից շուրջ 15 պատանի ստեղծագործողներ Կոմպոզիտորների միությունում ներկայացրել են իրենց ստեղծագործությունները: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել է միության 90-ամյակին նվիրված փառատոն. շուրջ 45 ստեղծագործություն, այդ թվում՝ սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, ներկայացվել են երաժշտասեր հանրությանը:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է միության վերանորոգված համերգասրահում, իսկ ճեմասրահում բացվել է միության արխիվային նյութերի ցուցահանդեսը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Իր տեսակով բացառիկ այս փառատոնում ընդգրկվել են Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, մենակատարները, առաջին անգամ մեծամասշտաբ նախագծում մասնակցություն է ունեցել նաև մարզային նվագախումբը:

7 համերգների ընթացքում տեղի է ունեցել 25 պրեմիերա: Հոբելյանական տարվա անբաժան իրադարձություններից էր Երևանի մետրոպոլիտենում կազմակերպված ցուցահանդեսը՝ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային արխիվի, մետրոպոլիտենի համագործակցությամբ: Այս ցուցադրության շրջանակում առաջին անգամ ներկայացվել են միության արխիվային նյութերը, բացառիկ լուսանկարներ և փաստաթղթեր: Հոբելյանական հագեցած ծրագրի ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել է տարվա սկզբին հայտարարված լարային նվագախմբի ստեղծագործությունների մրցույթի եզրափակիչ փուլը. ստեղծագործությունները հնչել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ:

Տարվա ընթացքում կարևորագույն միջոցառումներից էր «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի աջակցությամբ կայացած համերգային շրջագայությունը՝ Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղեր և Արցախ: Հայ կոմպոզիտորների պատվիրակությունն ավելի քան մեկ տասնյակ համերգներով հանդես է եկել սահմանապահ գյուղերում՝ նպաստելով արվեստի հասանելիությունն այդ բնակավայրերում:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

3 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

6 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

6 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

7 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

7 hours ago