Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մուշեղ Բաբայանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ մինչ այդ, վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ նա նշանակվել էր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնում։ Ավելի վաղ նա զբաղեցրել է նաև ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Ոստիկանության կրթահամալիրի պետի պաշտոնը։
Մուշեղ Բաբայանի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև․
Ծնվել է 1975 թ. նոյեմբերի 22-ին, Երևան քաղաքում:
1993-1997 թթ. ուսանել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցում «Իրավագիտություն» մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ:
Հանդիսանում է Հայաստանում Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի հայցորդ՝ «Հանրային իրավունք» մասնագիտությամբ:
1997-1999 թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ քննչական գլխավոր վարչության 4-րդ վարչության քննիչ
1999-2000 թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության քննիչ
2000-2003 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 3-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության քննիչ, ավագ քննիչ
2003-2005 թթ. Քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևորագույն գործերի քննության) վարչության 2-րդ բաժնի ավագ քննիչ
2005-2007 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի պետ
2007-2010 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պետի տեղակալ, ինքը և պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ
2010-2011 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պետի տեղակալ
20.10.2011-17.11.2011 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ
2011-2014 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, ավագ քննիչ
2014-2018 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
2018-2021 թթ. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ
2018-2021 թթ. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ավագ դասախոս
04.10.2021-21.10.2021 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
21.10.2021 թ-ից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար
1999 թ. վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում` Ալկոհոլի, ծխախոտի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոյի ակադեմիայում:
2003 թ. որակավորման բարձրացման դասընթաց է անցել ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում:
2008 թ. որակավորման բարձրացման դասընթաց է անցել Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի՝ Միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման, վերապատրաստման միջազգային ուսումնական կենտրոնում:
ՀՀ նախագահի` 2016 թ. նոյեմբերի 26-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ ոստիկանության պետի` 2018 թ. օգոստոսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի պաշտոնին ոստիկանության գեներալ-մայոր կոչումով:
ՀՀ նախագահի` 21.11.2013 թ. հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով, պարգևատրվել է նաև ՌԴ ՆԳՆ, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով:
Հինգ գրքերի և վեց գիտական հոդվածների հեղինակ է։
Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…
«Հայկական Կարիտաս» ընկերության փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասներ է ներկայացրել ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումների մասին։ «Արմենպրեսի»…