«Այսօր Հայաստանում պաշտոնապետ բացվեց Evolution-ը, Սթոքհոլմի բորսայում ցուցակված և մոտ 200մլրդ շվեդական կրոն (մոտ 18մլրդ ԱՄՆ դոլար) կապիտալիզացիա ունեցող ընկերությունը, որի մասին դեռևս 1,5 տարի առաջ էի պատմել։ Ընկերությունն արդեն 200ից ավել աշխատակից ունի ու պլանավորում է հաջորդ մեկ տարվա մեջ հասցնել 1000ի։
Նկարներում՝ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Կարլսունդը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ընկերության հայաստանյան բիզնեսի ղեկավարն ու ես։
Էկոնոմիկայի նախարարության և Էնթերփրայզ Արմենիայի հատուկ ուշադրության կենտրոնում է խոշոր միջազգային ընկերություններին Հայաստան բերելը, քանի որ դա ոչ միայն օտարերկրյա ուղիղ խոշոր ներդրում է, այլև նոր տեխնոլոգիաներ ու աշխատանքային մշակույթ, նոր ներդրումներ գիտահետազոտական աշխատանքներում, մարդկային կապիտալում և բազմաթիվ այլ հարակից օգուտներ, որոնք այլ ընկերությունների պարագայում այդքան էլ ակնհայտ չեն» ,- գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…