Գլխավոր
16.08.2019

«Տուրիզմը տպավորությունների վաճառք է»․ Արթուր Ոսկանյան

«Տուրիզմը տպավորությունների վաճառք է»․ Արթուր Ոսկանյան

Հարցազրույց Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արթուր Ոսկանյանի հետ ։

– Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում մշակութային տուրիզմի գերակայության մասին: Մինչդեռ որպես մարդկային գործունեության ոլորտ, մշակույթը այլ ասպարեզ է, տուրիզմը՝ այլ: Վերջինս նույնացվում է վաճառքի հետ:

– Զբոսաշրջությունը, ըստ էության, նույնպես մշակութային գործունեության ոլորտ է, քանի որ մարդածին է: Եվ երբ ասում ենք վաճառք, այո՛, նկատի ունենք տուրիստական «պրոդուկտը»: Մյուս կողմից՝ մշակութային տուրիզմ ասելով, հասկանում ենք արվեստի, գրականության, ճարտարապետության եւ այլնի որոշակի ամբողջություն եւ հենց ամբողջությանը, հայկական մշակույթին ծանոթանալու համար է, որ մեր երկիր են այցելում զբոսաշրջիկները: Կարճ ասած՝ մշակութային տուրիզմը զբոսաշրջության այն ձեւն է, երբ հյուրը տվյալ երկիր է այցելում այդ երկրի մշակութային ժառանգությանը ծանոթանալու եւ ուսումնասիրելու նպատակով: Ամեն դեպքում, տուրիզմը մեծ հաշվով վաճառք է եւ մեր ոլորտում մասնագիտական արտահայտություն կա՝ երկիրը վաճառել, որը նշանակում է՝ երկիրը որպես տուրիստակա՛ն ուղղություն վաճառել: Ի դեպ, տուրիզմը տպավորությունների վաճառք է: Եվ հենց լավ տպավորություններն էլ հիմք են հանդիսանում նորանոր տուրիստական հոսքեր ներգրավելու համար: Անկախ այն բանից, թե մեր երկրի զբոսաշրջային ենթակառուցվածքները ինչ թերություններ ունեն, փաստեմ, որ զբոսաշրջիկների հոսքը, միեւնույն է, ավելանում է, քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը տպավորված է հեռանում: Որպես ոլորտի մասնագետ, նշեմ, որ 1990-ականների վերջերից պարբերաբար տուրիստական կացարանների կազմակերպման ու սպասարկման դասընթացներ ենք կազմակերպում, որոնց մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ են եւ ովքեր ցանկություն են հայտնում իրենց տանը հյուրընկալել զբոսաշրջիկների ու բնականաբար՝ ստանալ լրացուցիչ եկամուտ:

– Հավանաբար զբոսաշրջիկների խմբեր կան, որ Հայաստան են այցելում զուտ մշակութային օջախներ այցելելու համար, ասենք՝ Մատենադարան, թանգարաններ եւ այլն: Խմբեր էլ կան, որոնք հետաքրքրված են մեր գյուղական վայրերով: Արդյոք մարզերում հյուրատները պատշա՞ճ վիճակում են:

– Կոնկրետ գյուղական հյուրատները ձգտում ենք, մի կողմից՝ համապատասխանեցնել զբոսաշրջիկների ակնկալիքներին, մյուս կողմից՝ գյուղական կացարանների համար ընդունված միջազգային նորմերին: Հայաստանյան գյուղական հյուրատները լավ վիճակում են կամ ձգտում են կատարելագործման: Իմիջիայլոց, մշակութային ժառանգությունը կարող են տարանջատել երկու խմբի՝ «պաշտոնական» (թանգարաններ, համերգներ եւ այլն) եւ ոչ պաշտոնական, այսինքն՝ իրական, ինչը մեր արժեքների այն խումբն է, որին զբոսաշրջիկն առնչվում է կենցաղային մակարդակով: Օրինակ, այսինքն՝ նա ի՞նչ երաժշտություն է լսում ռեստորանում կամ հենց քաղաքային միջավայրում: Չէ՞ որ այնտեղ մատուցվում են ոչ թե շարականներ, կոմիտասյան գոհարներ…

Ավելին՝ aravot.am

Լրահոս
Ուզբեկստանը քննարկում է Նախիջևանից Թուրքիա երկաթուղու կառուցման նախագծին միանալու հնարավորությունը
13:12
Ուզբեկստանը քննարկում է Նախիջևանից Թուրքիա երկաթուղու կառուցման նախագծին միանալու հնարավորությունը
Ես չեմ հավատում Պուտինին. Մակրոն
12:59
Ես չեմ հավատում Պուտինին. Մակրոն
Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը. Թադևոսյան
12:50
Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը. Թադևոսյան
Առինջում օտարման ոչ ենթակա 16.17 հա հող է վաճառվել Ծառուկյանին պատկանող ընկերությանը. ՊՎԾ
12:36
Առինջում օտարման ոչ ենթակա 16.17 հա հող է վաճառվել Ծառուկյանին պատկանող ընկերությանը. ՊՎԾ
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արտաքին օրակարգի սպասարկման համար. Քրիստինե Վարդանյան
12:25
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արտաքին օրակարգի սպասարկման համար. Քրիստինե Վարդանյան
Խաղաղության հաստատմամբ ՀՀ ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի. վարչապետ
12:21
Խաղաղության հաստատմամբ ՀՀ ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի. վարչապետ
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի հարավային մարզ
12:08
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի հարավային մարզ
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն
11:53
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն
ԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ Զելենսկի
11:38
ԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ Զելենսկի
Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը
11:20
Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
11:17
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
TRIPP-ը նոր դարաշրջան կբացի. Նիկոլ Փաշինյան
11:08
TRIPP-ը նոր դարաշրջան կբացի. Նիկոլ Փաշինյան
Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք
11:07
Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը
11:05
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը
Վարչապետը մասնակցել է Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը
11:01
Վարչապետը մասնակցել է Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը