ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար։
«Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ։ Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը և դրա շրջանակում՝ երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև բացվի։ Դա կփոխի միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի կստանա արևելքի և արևմուտքի միջև»,- ասել է նա։













