Լրահոս 24/7

Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներն իրար կմիանան նոր ճանապարհահատվածով

Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է: Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան:

«Աշխատանքներն սկսել են ապրիլ-մայիսից: Ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 265 գծմ, երթևեկելի մասի լայնությունը 9մ է: Նախատեսված է նաև կես մետր լայնությամբ տեխնիկական մայթ և 1մ լայնությամբ հետիոտնային մայթ»,- ասել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ղեկավար Շողիկ Երանյանը:

Ամիսներ առաջ նոր ճանապարհի տեղում հիմնականում ավտոտնակներ էին, նաև բնակելի տներ: Կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվեց հանրային գերակա շահ, տեղում իրացման աշխատանքներ արվեցին: Երկու փողոցներն իրար կմիանան նոր կամրջով: Շինարարության ամենակարևոր ու պատասխանատու հատվածը կամրջի կառուցումն է:

«Միաձույլ երկաթբետոնե կառուցվածք է ունենալու կամուրջը: Այն կլինի 11 մ լայնությամբ, որի 9մ երթևեկելին է: Կառուցվող կամուրջը կարող է ծառայել 100 տարի»,- նշել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի շինարարության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Գագիկ Մարտիրոսյանը:

Ճանապարհի արտաքին լուսավորության ցանցն անցկացվել է ստորգետնյա, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի: Հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները՝ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով հենապատեր են կառուցվում, կամրջի հատվածից մինչև խաչմերուկ էլ կանցկացվի հեղեղատար համակարգ:

«Ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվել են ամբողջությամբ Երևան համայնքի բյուջեի միջոցներով: Շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերի կեսերին»,- նշել է Շողիկ Երանյանը:

Նոր ճանապարհների կառուցումն ու տրանսպորտային հոսքերից քաղաքի կենտրոնական հատվածների բեռնաթափումը, խցանումների նվազեցումն ու բնակիչների հարմարավետ տեղաշարժը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Համայնքն այսօր քննարկում է ճանապարհային մի շարք նոր նախագծեր:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

6 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

7 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

8 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

8 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

9 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

9 hours ago