ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մասնավորապես, օդանավի առաջին և երկրորդ օդաչուները ՌԴ հերոսի կոչում են ստացել, իսկ անձնակազմի մնացյալ անդամներն Արիության շքանշանի են արժանացել:
















