Լրահոս 24/7

Արտատարածքային կարգավիճակով միջանցք բացելու մասին խոսք լինել չի կարող․ ԱԳՆ

Մեզ համար անսպասելի երրորդ երկրներն աջակցում են Նախիջեւան տանող ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը․ ԱԳՆ

Մենք տեսնում ենք, որ երրորդ երկրները, երբեմն նույնիսկ մեզ համար անսպասելի երրորդ երկրները, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը (Նախիջեւանից Ադրբեջան – խմբ.): Այս մասին հոկտեմբերի 20-ին Իրանի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ այստեղ նույնպես Հայաստանը հանդիպում է Ադրբեջանի անզիջում պահվածքին։

«Մենք բազմիցս նշել ենք, որ արտատարածքային կարգավիճակով միջանցք բացելու մասին խոսք լինել չի կարող։ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո ընդունված եռակողմ հայտարարության համաձայն՝ ռազմական գործողությունները դադարեցվել են։

Այս հայտարարությամբ, ինչպես նաեւ հարակից այլ հայտարարություններով, ընդգծվել է տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների բացման կարեւորությունը: Այս հայտարարություններում խոսվում է նաեւ Նախիջեւանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման մասին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք ճանապարհներ բացել Ադրբեջանի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար, ամրագրել այն դիրքորոշումը (եւ առանց կասկածի տակ դնելու), ըստ որի՝ բացվող ենթակառուցվածքը պետք է մնա այն երկրների ինքնիշխանության ներքո եւ գործի այն երկրների օրենսդրությամբ, որ երկրների տարածքովդրանք անցնում են. Դա վերաբերում է նաեւ Նախիջեւանից Ադրբեջանի հիմնական հատված տանող ճանապարհին, որով կարող են տեղաշարժվել նաեւ երրորդ երկրների քաղաքացիները։

Մենք կարծում ենք, որ այս հարցում կարող են լինել ավելի արդիական լուծումներ, այդ թվում՝ բեռների հայտարարագրում եւ այլն։ Բայց հիմնական պահանջն այն է, որ ճանապարհը պետք է մնա մեր ինքնիշխանության ներքո եւ գործի մեր օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Միրզոյանը։

Թիվ 1

Recent Posts

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 12-ի ցերեկը, 13-17-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի…

6 minutes ago

2025-ի փետրվարին Հայաստան է այցելել 117.372 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ. փետրվարին…

25 minutes ago

ԱՄՆ-ն վերսկսել է ռազմական օգնությունը Ուկրաինային. Պավել Պալիսա

Ջիդդայում ուկրաինական պատերազմի ավարտի հնարավորության շուրջ բանակցություններից հետո, որում Կիևը պատրաստակամություն է հայտնել ընդունել 30…

39 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարը Հայաստանում է

Մեկնարկել է Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարար Կասպար Վելդքամփի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։ Այս կապակցությամբ…

53 minutes ago

Մակրոնը հանդիպել է 34 երկրի շտաբի պետերի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փակ հանդիպում է անցկացրել Փարիզում հավաքված շուրջ երեսուն երկրի գլխավոր շտաբի…

1 hour ago

Անդրադարձել են Ադրբեջանում պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի…

1 hour ago