Լրահոս 24/7

Մակրոնը հանդիպել է 34 երկրի շտաբի պետերի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փակ հանդիպում է անցկացրել Փարիզում հավաքված շուրջ երեսուն երկրի գլխավոր շտաբի պետերի հետ։ Նա կոչ է արել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքների որոշման» մշակմանը։ Այս մասին հաղորդում է Le Figaro թերթը։

Ինչպես տեղեկացնում է AFP-ն Փարիզում կայացած հանդիպմանը մասնակցել են 34 երկրների ներկայացուցիչներ: Մեծ մասամբ խոսքը ԵՄ և ՆԱՏՕ անդամ պետությունների մասին է։ Բացի այդ, բանակցություններին ներկա են եղել Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները: Նշվում է, որ ԱՄՆ-ը ներկայացուցիչը չի մասնակցել միջոցառմանը:

«Ժամանակն է, որ Եվրոպան իր ամբողջ ներուժը ցույց տա հօգուտ Ուկրաինայի և հօգուտ իրեն։ Հաշվի առնելով խաղաղության բանակցությունների արագացումը, անհրաժեշտ է սկսել անվտանգության հուսալի երաշխիքների որոշման պլանավորում, որպեսզի Ուկրաինայում կայուն խաղաղությունն իրականություն դառնա»,- հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից և նրա հնարավորություններից: Նման երաշխիքները պետք է լինեն հուսալի և երկարաժամկետ, ինչպես նաև ուղեկցվեն ուկրաինական բանակի մշտական աջակցությամբ։

Թիվ 1

Recent Posts

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

24 minutes ago

Երկրաշարժ Հայաստանում

Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։ Ուժգնությունը կազմել է 2.8 մագնիտուտ, իսկ օջախը գտնվել…

37 minutes ago

Ավտոբուսի վարորդները դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց՝ դիմում գրեն

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Ի պատասխան մամուլում…

49 minutes ago

Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…

1 hour ago

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

2 hours ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

2 hours ago