Լրահոս 24/7

Հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանում է ԱՄԷ պատվիրակությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Ն․Գ․ դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ–Մուսալլամի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմադ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սեյֆ Ալ-Հաջրին:

Այցի ընթացքում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա ամուր բարեկամական կապերը: Նաև շնորհակալություն է հայտնել այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին Հայաստանը որպես պատվավոր հյուր ընդունելու կապակցությամբ։

Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ–Մուսալլամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Նա նաև կարևորել է միջմշակութային համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Այցի շրջանակում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ իր երախատագիտությունը հայտնելով Շարժայի կառավարության կողմից ՀՀ-ում իրականացվող զարգացման և բարեգործական ծրագրերի համար։ Նաև ընդգծել է Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ հայցելով էմիրաթական կողմի աջակցությունը։

Պատվիրակությանը նաև ընդունել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն՝ իր գոհունակությունը հայտնելով այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համար։ Դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ-Մուսալլամը Շարժայի կառավարության անունից նախագահ Խաչատուրյանին հրավիրել է մասնակցելու «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին, որը նախատեսվում է անցկացնել 2023թ․-ի մարտին՝ նշելով, որ ՀՀ-ին կտրամադրվի առանձին տաղավար՝ ներկայացնելու իր մշակութային ժառանգությունը։

ԱՄԷ պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Բացի այդ տեղի է ունեցել հանդիպում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։

ԱՄԷ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, Հաղարծին վանական համալիր, որը հիմնանորոգվել է Ն․Վ․ Շեյխ դոկտոր Սուլտան բն Մուհամմադ Ալ Կասիմիի հովանավորությամբ։

Այցի ընթացքում հայկական կողմի հետ կնքվել է 2 համաձայնագիր։

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

1 hour ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

1 hour ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

2 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

3 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

4 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

5 hours ago