Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է Արմեն Սարգսյանի գրասենյակը։
«Ջերմորեն հիշում եմ երեք տարի առաջ Հայաստան կատարած քո այցը։ Ես և տիկինս՝ Նունեն, մեծ հաճույքով հյուրընկալեցինք քեզ ու ընտանիքիդ նախագահական նստավայրում։
Ինձ հատկապես տպավորեց քո մեծ նվիրումը Հայաստանին։ Հուսով եմ` գիտես, թե որքան է Հայաստանը գնահատում քո ու ընտանիքիդ ջանքերը՝ համամարդկային դարձնելու Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ձեր անմնացորդ աջակցությունն ու համերաշխությունը 2020 թվականին Արցախի դեմ իրականացված հարձակման ժամանակ։
Միշտ, հատկապես ծննդյանդ օրը հիշիր, որ Հայաստանը քո տունն է ու հայրենիքը։ Այն քո մի մասնիկն է, և դու միշտ սպասված կլինես Հայաստանում»:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…