Լրահոս 24/7

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Հանդիպման նպատակն էր՝ տեղում ծանոթանալ մի շարք ուղղություններով 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին։

«Ողջունելով առաքելության ներկայացուցիչների այցը Գեղարքունիքի մարզ՝ ներկաների ուշադրությունը հրավիրեցի ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա՝ ճիշտ գնահատել իրավիճակը։

Պատրաստակամ եմ՝ անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր, սահմանային գոտիներ և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նրանց բոլոր հարցերում։ Կտրամադրենք նաև տեսագրություններ և լուսանկարներ, որոնք ավելի խոսուն և համոզիչ են դարձնում թշնամու ագրեսիվ գործողությունները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը՝ կարևորելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների այցը մարզ։

Նա խոսեց թշնամու ներթափանցման, հայկական կողմին պատճառած տարածքային և մարդկային կորուստների, քաղաքացիական բնակչության ահաբեկման և անհետ կորածների մասին։

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին՝ հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար, նշելով, որ անհրաժեշտության դեպքում առաքելության անդամները կայցելեն սահմանամերձ գոտի և տեղում կիրականացնեն դիտարկումներ»,- գրել է մարզպետը։

Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

7 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

7 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

7 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

7 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

8 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

8 hours ago