Հոկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Գետազատ գյուղի Աղայան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն է եղել։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը և փորձագետը պարզել է, որ գողությունը կատարվել է ժամեր առաջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան դուռը և կենցաղային ապրանք գողացել։ Հոկտեմբերի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները, տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ։ Նա հրավիրվել է ոստիկանության Արտաշատի բաժին ու հայտնել, որ գողությունն ինքն է արել։
Բնակարանային գողության փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 25-ամյա գետազատցին ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…