«Մեծ Յոթնյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա և ԱՄՆ) Ռուսաստանին կոչ են արել Ուկրաինային վերադարձնել Զապորոժյեի ատոմակայանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը, ինչպես նաեւ ձեռնարկության տարածքից դուրս բերել ռուսական զորքերը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում, գրում է RTVI-ը:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ վերադարձնել Զապորոժյեի ԱԷԿ-ի ամբողջական վերահսկողությունը իր օրինական ինքնիշխան սեփականատիրոջը՝ Ուկրաինային, դուրս բերել ռուսական ողջ անձնակազմը օբյեկտից և դադարեցնել ԶԱԷԿ-ը անխոհեմ և վտանգավոր կերպով Ռուսաստանի վերահսկողության տակ դնելու ցանկացած փորձ, ինչը կարող է հետագայում վտանգել նրա անվտանգ և հուսալի գործունեությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը նաև դատապարտել է «Ռուսաստանի կողմից ուկրաինական ատոմակայանի ղեկավարության և անձնակազմի պարբերական առևանգումները, ուկրաինական անձնակազմի վրա ճնշումների այլ ձևերի կիրառումը»։
«Այս գործողություններն էլ ավելի են վատթարացնում ԶԱԷԿ-ի միջուկային անվտանգությունը՝ թույլ չտալով հիմնական անձնակազմին կատարել իրենց անփոխարինելի գործառույթները։ Մենք կտրականապես մերժում ենք այս անխոհեմ, դաժան և վտանգավոր գործողությունները և պահանջում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ երբեք չի ճանաչի «Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններն անօրինական կերպով ՌԴ-ին միակցելու փորձերը և խստորեն դատապարտելու է Ռուսաստանի վերահսկողությունը միջուկային օբյեկտների նկատմամբ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
«Բռնակցման ցանկացած նման փորձ առ ոչինչ է: Մենք վերահաստատում ենք Ուկրաինայի ամբողջական ինքնիշխանությունը նրա ողջ տարածքում, ներառյալ այս միջուկային օբյեկտը։ ԶԱԷԿ-ը և նրա արտադրած էլեկտրաէներգիան պատկանում են Ուկրաինային, և մենք շեշտում ենք, որ Ռուսաստանի փորձերը՝ անջատել կայանը ուկրաինական էներգահամակարգից, անընդունելի կլինեն։ Մենք խստորեն շեշտում ենք, որ ԶԱԷԿ-ը չպետք է օգտագործվի ռազմական գործողությունների կամ նյութական միջոցների պահպանման համար»,- նշվում է հայտարարությունում:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…