«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե Հայաստանը չկարողանա լուծել տրանսպորտային շրջափակման հարցը։
Այս մասին, «Վեդոմոստի» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը վերահսկում է միջազգային համագործակցությունը:
Նա նշել է, որ Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծումը կարևոր է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների «խաչմերուկ» ստեղծելու համար։
Տրանսպորտային այս նախագծերի իրականացումը, ըստ Օվերչուկի, թույլ կտա Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսություններին «լրացուցիչ վարձավճար» ստանալ՝ կապված եվրասիական տարածքում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…