ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արագածոտնում սևահողի ապօրինի տեղափոխման դեպք է բացահայտել։
«Հոկտեմբերի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք։
Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ.Հ-ն «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել է շուրջ 12խմ սևահող։ Բեռնատարի թափքում առկա սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Խստացված վերահսկողական ստուգայցերը շարունակական են»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…