Լրահոս 24/7

Բջջային խաղեր մշակող AppQuantum-ը հեռանում է ՌԴ-ից

Բջջային խաղերի եվրոպական արտադրող AppQuantum-ը վերջնականապես լքում է Ռուսաստանը։ Ընկերությունը Ռուսաստանում մնացած աշխատակիցներին և կապալառուներին տեղափոխում է Կիպրոսի գրասենյակ, ինչպես նաև Հայաստանում և Ղազախստանում բացված նոր գրասենյակներ։

Առայժմ մանրամասն տեղեկություններ չկան, թե քանի աշխատակից կտեղափոխվի Հայաստան և կոնկրետ երբ դա տեղի կունենա, սակայն նման տեղեկություն, հավանաբար, կհայտնվի ավելի ուշ։ Հնարավոր է, որ Հայաստանում ընկերության գրասենյակի բացումը նոր հնարավորություններ ստեղծի նաև տեղական ծրագրավորողների և այլ մասնագետների հետ համագործակցության համար։

Ընկերությունը հեռավար համագործակցության ձևաչափ կառաջարկի այն աշխատակիցներին, որոնք կորոշեն տեղափոխվել մի երկիր, որտեղ AppQuantum-ը գրասենյակ չունի։ Փաստացի նրանք կարող են աշխատել աշխարհի ցանկացած կետից:

Ընկերությունից հայտնում են, որ աշխատակիցների տեղափոխման գործընթացն իրականացվել է աստիճանաբար՝ ոչ ոք չի շտապել, բոլորին ժամանակ է տրվել արտերկիր տեղափոխվելուն պատրաստվելու համար։ Ռուսաստանում արդեն չկան ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձինք:

Նշենք, որ AppQuantum-ը, որը հիմնադրվել է 2017 թ․, մշակում է բջջային խաղեր, որոնք ողջ աշխարհում ներբեռնել են 100 միլիոնից ավելի օգտատերեր: Ընկերության ամենահայտնի խաղերից են Dragon Champions-ը և Gold & Goblins: Idle Merger-ը: Առաջինը թողարկումից հետո 29 օրում բերել է $1,000,000 եկամուտ, իսկ երկրորդը թողարկումից հետո 3 ամսում բերել է $7,000,000 եկամուտ։ 

Աղբյուրը՝ tech.news.am

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

3 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

25 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

44 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

47 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

1 hour ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

2 hours ago