Լրահոս 24/7

Flyone Armenia-ն նոյեմբերի 14-ին կիրականացնի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան առաջին չվերթը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը ավելացնում է դեպի ՌԴ քաղաքներ իրականացվող չվերթերի աշխարհագրությունը։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից FLYONE ARMENIA-ն կիրականացնի չվերթեր դեպի Միներալնիե Վոդիի Մ․ Լերմոնտովի անվան միջազգային օդանավակայան՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, և շաբաթ օրերին։ Չվերթերի մեկնարկը կտրվի նոյեմբերի 14-ին։  Այսպիսով՝ Միներալնիե Վոդին կդառնա FLYONE ARMENIA ազգային ավիաընկերության թռիչքային քարտեզում ներառված Ռուսաստանի հինգերորդ քաղաքը։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք FLYONE ARMENIA հայկական ազգային ավիաընկերության կողմից դեպի Միներալնիե Վոդի չվերթերի իրականացմանը։ Մենք խոստացել էինք, որ ընդլայնելու ենք դեպի ՌԴ մեր ավիաընկերության թռիչքային աշխարհագրությունը։ Մենք վստահ ենք, որ այս չվերթը նույնպես պահանջված լինի մեր ուղևորների համար», – նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

FLYONE ARMENIA-ն իրականացնում է չվերթեր դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Եկատերինբուրգ, Քիշնև, Փարիզ, Լիոն, Թբիլիսի և Ստամբուլ։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին։

FLYONE ARMENIA-ն 2022թ․առաջին 10 ամիսների ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով ամենաշատ ուղևորներ փոխադրած ընկերությունն է։ Այն սպասարկել է ավելի քան 300.000 ուղևորի, որոնք FLYONE ARMENIA-ի օդանավերով ճամփորդել են Հայաստան և այլ երկրներ։

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago