Լրահոս 24/7

Նոր հնարավորություն կտրվի աշխարհագրական նշումով ապրանքներ գրանցելու և այդ մակնշմամբ արտահանելու

ՀՀ ազգային ժողովը քննարկել է «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի խոսքով, այդ նախագծի ընդունումը կարող է թույլ տալ հայկական արտադրության մածունը գրանցել որպես «աշխարհագրական նշում» (GI) և հենց այդ մակնշմամբ Վրաստանի տարածքով անարգել արտահանել այլ շուկաներ:

Ըստ նրա. «Արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը վերապահվում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին և ընդգրկում է արտադրության ու շրջանառության բոլոր փուլերը»:

Որպես աշխարհագրական նշում պահպանվում է ոչ միայն տարածքի կամ բնակավայրի որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքում երկրի անվանումը, այլ նաև ցանկացած այլ անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել, վերամշակվել և պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:

Նախագծով հնարավորություն է տրվում որպես աշխարհագրական նշումով արտադրանք գրանցել նաև տարածքի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող արտադրանքը:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

9 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

10 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

10 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

11 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

11 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

12 hours ago