ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու հավանականությանը։
«Մինչև տարեվերջ արտահայտությունը որպես այդպիսին համաձայնության հետևանք չէ։ Դա լռելյայն վերջնաժամկետ է, որ երկու կողմն էլ դրա հետ կապված ցանկություններ ունեն։ Ես էլ եմ ցանկանում, որ հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր»։
Նա նաև անդրադարձել է ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ օտարերկրացի պաշտոնյաների ու մեկնաբանների տարբեր գնահատականներին։ Սիմոնյանի խոսքով. «ՀՀ-ն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք ամեն օր լսում ենք տարբեր հեքիաթներ՝ հեռուստաալիքների հայտնի դերակատարների կողմից։ Մենք սեպտեմբերի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ ու անհետ կորած, մեր սահմանում ունենք ներխուժած օտարերկրյա զորք։ Եւ ՀՀ-ն այնքան մեծ չէ, որ հանդուրժի թեկուզ մեկ մետր, ու ասի՝ «գիտե՞ք ինչ, էդ հարաբերություններն այսպես, այնպես»։
ՀՀ-ն չի փչացնում ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները։ ՀՀ-ն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների հետ կապված պարտավորություններն ի կատար ածվեն, և դրա համար արվելու է ամեն ինչ։ Այստեղ էմոցիա չկա, կան պարտավորություններ, որոնց կատարմանը մենք հետամուտ ենք լինելու և փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, սահմանները պաշտպանել»։
Հակադարձելով ռուսական լրատվամիջոցներով արծարծվող տեսակետներին, թե ՀՀ-ն փորձում է քաղաքական ուղղությունը փոխել, Սիմոնյանը հակադարձել է. «Իսկ կարո՞ղ է ՌԴ-ն ուզում է այստեղ քաղաքական առումով կուրսի փոփոխություն անել։ ՀՀ-ն էդ ուղղությամբ ոչ մի բան չի արել»։
Սիմոնյանը հիշեցրել է իր հայտարարությունը՝ «Ոչ թե ՀՀ-ն է դուրս եկել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ը՝ ՀՀ-ից։ Բայց պետք է դրա մասին տեղյակ պահել, որ կարողանանք մեր սահմանները պահելու այլ մեխանիզմներ գտնենք»։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…