Լրահոս 24/7

Ջերմուկի ավագանու անդամի կոչ-գրառումը վերաբերել է ռազմահայրենասիրական ճամբարին, ոչ թե առաջնագծին. Թորոսյան

Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանը գրառում էր կատարել, որի միջոցով հարց էր հղել, թե արդյոք իր ընկերների մեջ կա՞ն մարդիկ, որոնք կմիանան՝ Ջերմուկում խրամատներ փորելու համար:

Վերջինս հարցը հղել էր հատկապես տղամարդկանց՝ հավելելով, որ սննդի, կեցության հարցերը հոգում են: Նկատենք, սակայն, որ որոշ ժամանակ հետո ավագանու անդամը գրառումը հեռացրել է:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղարից:  Արամ Թորոսյանը հայտնեցլ է՝ ավագանու անդամի հետ զրույցի ընթացքում պարզվել է, որ նրա կոչ-գրառումը վերաբերել է ռազմահայրենասիրական ճամբարին, ոչ թե առաջնագծին:

«Առաջնագծում ինժեներական աշխատանքներն իրականացվում են ողջ ծավալով»,- հավելել է Թորոսյանը:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

11 minutes ago

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…

26 minutes ago

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…

39 minutes ago

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…

52 minutes ago

0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

1 hour ago