Լրահոս 24/7

Եկամուտ ապահոված աշխատատեղերի միջին թվաքանակն ավելացել է 6%-ով

ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ 2022 թ. 8 ամիսների տվյալներով եկամուտ (hարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 36.8 հազարով կամ 6%-ով։

Ընթացիկ տարվա 8 ամիսների արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) կազմել է 159.4 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 26․2 մլրդ դրամով կամ 20%-ով։

Նշված ժամանակահատվածում ավելացել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ կազմելով շուրջ 240.1 հազար դրամ, ինչը շուրջ 13%-ով կամ 27․6 հազ դրամով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։

Եկամուտ ապահոված աշխատատեղերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող հինգ ոլորտներն են՝ մեծածախ և մանրածախ առևտուր, մշակող արդյունաբերություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում, կացություն և հանրային սննդի կազմակերպում, ինչպես նաև տեղեկատվություն ու կապ:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

5 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

5 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

5 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

6 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

6 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

6 hours ago