Լրահոս 24/7

Շիրակի մարզպետը հյուրընկալել է ԵՄ դեսպանին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։

«Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալելու Շիրակի մարզում։ Մեզ համար առանձնակի կարևորություն ունեն այն նախաձեռնությունները, որոնք իրականացնում է Եվրոպական միությունը մեր մարզում։ Ինձ համար՝ որպես մարզպետ, կարևոր է, որ իրականացված ծրագրերը հասանելի և տեսանելի լինեն մեր բնակչության համար։

Այդ իմաստով գնահատանքի են արժանի թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության բնագավառներում իրականացվող ծրագրերը։ Հաջողված համագործակցության բազմաթիվ օրինակներ ունենք, տիկին դեսպան, մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր գործակցությունը, և վստահ եմ՝ այստեղ կհաջողենք»,- ողջունելով դեսպանին՝ նշել է Շիրակի մարզպետը։

Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության ու արդեն ձևավորված համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի համար` նշելով, որ ամենևին պատահական չէ, որ այսօր Շիրակ այցելած պատվիրակության բոլոր անդամները կանայք են, քանզի իրենք նպատակ ունեն քաջալերելու և աջակցելու Շիրակի մարզպետին որպես կին ղեկավարի․

«Տիկին մարզպետ, ուրախ եմ Ձեր հիանալի մարզում կրկին լինելու համար։ Շիրակի մարզն ու, մասնավորապես, Գյումրին շարունակում են մնալ մեր օրակարգում, շուտով նոր ծրագրի մասին կազդարարենք, խոսքը Գյումրու զարգացմանը նպաստող նոր տնտեսական ծրագրի մասին է։ Ես ուզում եմ ընդգծել Ձեր անձնական նախաձեռնողականության կարևորությունը համագործակցության ամրապնդման հարցում և վստահ եմ, այո՛, համագործակցությունը կլինի շարունակական»։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ջանքերը խնդրի լուծման հարցում։

Անդրեա Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղության լիարժեք հաստատման ուղղությամբ, ինչի ապացույցը ԵՄ դիտորդական առաքելությունն է հայ-ադրբեջանական սահմանին:

Կողմերն անդրադարձել են համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրերի, քննարկել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

12 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

15 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

15 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

16 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

16 hours ago