«ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը, անկեղծ ասած՝ տեղեկություն չունեմ, թե ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին։
Խոսելով հանդիպումից ակնկալիքների մասին, Փաշինյանն ասել է. «Վերջին անգամ այդ ֆորմատով եռակողմ հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին, և կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, գնահատականի և մեկնաբանությանը։ Ընդ որում, ավելի հետ կարող եմ ետ գնալ և հասնել մինչև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն։
Կարծում եմ, որ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն։ Այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման գործից։ Տեղյակ եք, որ այս տարվա մարտին ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել էին ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և չեմ թաքցրել, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը և ըստ էության ինչ միջոցներ են ձեռնարկվել այդ գործառույթներն իրականացնելու համար։
Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում, ոչ միայն ադրբեջանական կողմից։ Ռուսաստանում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են այդ նարատիվը զարգացնել ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի, և ի հեճուկս ՌԴ ԱԳՆ հայտարարությունների, ի հեճուկս ՌԴ փոխվարչապետի արած հայտարարությունների»։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…