Լրահոս 24/7

Վարչապետը հայտարարել է՝ ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության և գործընկեր երկրների արձագանքին։ Այս համատեքստում նա հիշեցրել է 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը։

«Այդ հայտարարության մեջ գրված է, որ կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել ՀՀ-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին։ Այն ժամանակ մենք այդ հայտարարության տեքստի վրա հիմնվելով ասում էինք, որ նախ պետք է անվտանգության միջոցառումները, մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին։

Այն ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում ՌԴ մեր գործընկերներն ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Մենք այն ժամանակ չէինք կիսում տեսակետը, բայց որոշեցինք ճկունություն ցուցաբերել և գնալ այդ քայլին։ Բայց նաև դելիմիտացիայի հանձնաժողովի ձեևավորումից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան։

Եւ ինձ համար անհասկանալի է, որ գործընկերները, որ ասում էին դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումը անվտանգության մեխանիզմ է նաև, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ մինչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել։ Սրանք հարցեր են, որ պատրաստվում եմ քննարկել այդ թվում ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ֆորմատում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

3 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

3 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

3 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

3 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

4 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

4 hours ago