Լրահոս 24/7

Չինաստանի դեսպանն այցելել է Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգն այցելել է Վանաձորում գործող «Չինվան» ընկերություն և Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։

Մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և մարզպետարանի պաշտոնյաների հետ դեսպանն այցելել է «Չինվան» ընկերություն։  Հյուրերին ներկայացվել է, որ «Չինվան» ՍՊԸ-ն ստեղծվել է 2001թ. Վանաձորում: Ընկերությունը գործունեության սկզբում Չինաստանից ներկրել է գյուղատնտեսական մինի-տրակտորներ և նրանց կցորդիչ սարքավորումներ ու մատակարարել է հանրապետության գյուղատնտեսությանը: Ներկայում զբաղվում է տարբեր հզորության գյուղատնտեսական մինի-տրակտորների հավաքմամբ, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ, գյուղսարքավորումների շահագործմամբ:

Այժմ համագործակցում են չինական երկու խոշոր ընկերությունների հետ։  Ընկերության սեփականատերը նշել է, որ հանրապետությունում հատկապես մեծ է տրակտորների պահանջարկը, մինչ այժմ վաճառել են շուրջ 1500 տրակտոր։ «Չինվան» ՍՊԸ-ն ունի սեփական արտադրական մեծ հզորություններ, ապահովված է բոլոր տիպի մեքենասարքավորումներով:

Պաշտոնատար այրերը այցելել են նաև Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ նրանց ներկայացվել է մեծն Թումանյանի կյանքն ու ստեղծագործական ուղին:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

8 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

8 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

8 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

9 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

9 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

9 hours ago