Լրահոս 24/7

Կառավարությունը ներդնում է նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց»

Կառավարությունը ներդնում է նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիր։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվում է շարքային և սպայական կազմից պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու նոր համակարգ. 

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար սահմանելու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսում է սահմանել 5 մլն դրամ, որ տնօրինվում է ազատորեն»։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման։

Պապիկյանը նշեց, որ պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում այդ ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր ծառայության ժամկետում, և զինծառայողը պարտավոր է լինելու շարունակել զինծառայության չծառայած մասը։

Այս նախագիծը ճանաչվեց անհետաձգելի, և կներկայացվի ԱԺ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ սա պրոֆեսիոնալ բանակի անցնելու քայլերից մեկն է. «Այս փուլում այն ժամկետայինները, որ կուզենան անցում կատարել պրոֆեսիոնալ ծառայության, առնվազն հինգ տարվա հնարավորությունն այս օրենքով կապահովվի»։

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։…

7 mins ago

Կոբախիձեն մեկնաբանել է եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմնակալ է համարել Եվրամիության հայտարարությունը երկրի եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ. «Ուկրաինայում և Մոլդովայում,…

9 mins ago

Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության…

24 mins ago

Հյուսիսային Կորեան զորախումբ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։ Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի…

26 mins ago

Վրաստանի կառավարության քայլերը փաստացի կասեցրել են անդամակցությունը ԵՄ-ին․Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Եվրամիության գագաթնաժողովից հետո Եվրոպական խորհրդի հրապարակած հայտարարությունը Վրաստանում ստեղծված…

47 mins ago

Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը. Միլոշ Վիստարչիլը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի…

48 mins ago