Լրահոս 24/7

ԱՄՆ-ը փորձարկել է հիպերձայնային զենքի բաղադրիչները

ԱՄՆ Ռազմածովային ուժերը եւ բանակը Վիրջինիայի ծովային մեկնարկային հարթակից հրթիռ են արձակել, որպեսզի մոտ տասներկու փորձարկում իրականացնեն հիպերձայնային զենքով՝ նոր սպառազինությունների ստեղծման նպատակով, ասել են Պենտագոնում՝ փորձարկումն անվանելով հաջող, փոխանցել է «Голос Америки»-ն։

ՌԾՈւ-ի հայտարարության համաձայն՝ Sandia Ազգային լաբորատորիայի մասնագետները փորձարկումն իրականացրել են ՆԱՍԱ-ի «Ուոլոփս» թռիչքային բազայում (Վիրջինիա), դրա ընթացքում գնահատվել է հիպերձայնային զենքի կապի եւ նավիգացիայի սարքավորումը, ինչպես նաեւ նյութերի «տաքացման» աստիճանը «իրական հիպերձայնային միջավայրում»։

Հիպերձայնային պլանավորող սարքերը հրթիռից արձակվում են մթնոլորտի վերին շերտեր, իսկ հետո ուղղվում դեպի թիրախն այնպիսի արագությամբ, որն  ավելի քան հինգ անգամ գերազանցում է ձայնի արագությունը՝ մոտ 6 200 կմ/ժ։

Միացյալ Նահանգները եւ նրա հետ մրցակցող երկրները վերջին ժամանակներս արագացրել են հիպերձայնային զենքի ստեղծման տեմպերը. հաջորդ սերնդի այս սպառազինությունը հակառակորդին զրկում է արձագանքելու եւ խոցման ավանդական մեխանիզմներն օգտագործելու ժամանակից։

Պենտագոնը մշակումն արագացնելու նպատակով փորձարկումներն անցկացրել է նախատիպերի միջոցով՝ գործի դնելով օդերեւութաբանական հրթիռը, որպեսզի լրացնի ամբողջ համակարգի կրիտիկական բացը ցամաքային եւ թռիչքային փորձարկումների միջեւ։

Փորձարկումները նախատեսված են եղել ՌԾՈւ-ի եւ բանակային մեծ հեռահարության հիպերձայնային զենքի գլոբալ հարվածի ոչ միջուկային միջոցները ստուգելու համար։ Ամերիկյան հիպերձայնային զենքի ստեղծման վրա աշխատում են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Lockheed Martin-ը եւ Raytheon Technologies-ը։

Պենտագոնը սկսեց հիպերձայնային զենքերի մշակումը որպես առաջնահերթություն այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարեց հիպերձայնային հաջող արձակումների մասին 2021 թվականին, իսկ Ռուսաստանը սկսեց օգտագործել հիպերձայնային հրթիռներ Ուկրաինայի պատերազմի ժամանակ, գրում է CNN-ը։ Ավելի վաղ՝ 2022 թվականին, ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արդեն երկու անգամ փորձարկել էր հիպերձայնային հրթիռներ՝ մարտին և մայիսին։

Թիվ 1

Recent Posts

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

46 mins ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

1 hour ago

Բաքուն COP 29-ին մասնակցելու հրավեր է ուղարկել Հայաստանին

Հայկական կողմին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու COP 29-ին. հայտարարել է COP 29-ի գլխավոր գործադիր տնօրենը. «Մենք…

1 hour ago

Լավրովը ասել է, թե ինչն է համարում Հարավային Կովկասի ամենալուրջ սպառնալիքը

Հարավային Կովկասի համար ամենալուրջ սպառնալիքն այն է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները թելադրում են իրենց շահերը։…

1 hour ago

Բայրամովը հաղորդակցությունների բացման հույս է հայտնել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հաղորդակցությունների բացման…

2 hours ago

ՌԴ-ն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերություններին

Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերեն. Ստամբուլում…

2 hours ago