Լրահոս 24/7

Շենքային պայմանների բարելավումը միտված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը

Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2004 թվականին: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընդլայնման հետ տարիների ընթացքում մեծացել է նաև աշխատակազմը: Քաղաքապետարանը Երևանի բնակիչներին ընդունում է երկու մասնաշենքում:

«2004 թվականից շենքը չի հիմնանորոգվել: Այս տարի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկեցին նորոգման աշխատանքներ: Նորոգվում է քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի փոքր դահլիճը, որը կծառայի բնակիչների ընդունելությանը, նաև աճուրդների կազմակերպմանը՝ այդ կերպ հարմարավետ պայմաններ ստեղծելով քաղաքացիների սպասարկման համար»,-նշում է «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ տնօրեն Գեղամ Խաչատրյանը:

Քաղաքապետարանի մասնաշենքերի տանիքներին նորոգումից հետո կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ, որոնք կնվազեցնեն էներգածախսը շուրջ 30 տոկոսով: Տնտեսված միջոցները համայնքը կուղղի բնակիչների խնդիրների լուծմանը:

Մինչև հիմա քաղաքապետարանի ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Առաջիկայում արխիվային գործի վարումն ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում:

«Կառուցվածքային փոփոխություններից հետո, երբ ստեղծվեց արխիվային առանձնացված ստորաբաժանում, սկսեցինք արխիվային գործի կենտրոնացման գործընթաց: Առաջիկայում կունենանք աշխատանքային առավել հարմարավետ պայմաններ: Հաջորդ փուլով արխիվի թվայնացումն է»,- նշում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժ/պ Էդգար Աբրահամյանը:

«Նոր տարածքը զբաղեցնում է մոտ 300 քմ: Այն հիմնանորոգվեց, կահավորվեց և այժմ համապատասխանում է սահմանված չափորոշիչներին»,-ասում է Գեղամ Խաչատրյանը:

Դեռևս մարտին ավագանին հաստատեց իրավական ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանումների բարեփոխումը: Կառուցվածքային փոփոխության շնորհիվ ընդլայնվեց քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը: Անմիջապես քաղաքացիների հետ աշխատող համայնքային ծառայողների համար փոխվեցին ու բարելավվեցին պայմանները:

Նորոգման և տարածքների հարմարեցման գործընթացը շարունակվում է: Արդյո՞ք շենքային պայմանները նպաստում են աշխատանքին, ի՞նչն է անհարմարություն պատճառում՝ քաղաքապետն աշխատակիցներից պարբերաբար անձամբ է հետաքրքրվում:

Շենքային պայմանների բարելավումն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնել նոր մակարդակի։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

4 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

6 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

6 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

6 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

7 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

7 hours ago