Վլադիմիր Պուտինը, ըստ էության, ասում է, որ ինքը նախկինում առաջարկել է, որ Հայաստանը, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, 5 շրջան Ղարաբաղից փոխանցի Ադրբեջանին, բայց Հայաստանի իշխանությունները հրաժարվել են։
Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Գրառման մեջ նաև ասված է․
Ըստ էության, Պուտինի ասածը վերաբերվում է այդ տարածքները չհանձնած Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին։
Բայց Վլադիմիր Պուտինը խուսափում է մեկ այլ հարցից. Ադրբեջանը վերջերս հարձակվել էր Հայաստանի վրա և Ռուսաստանը ոչինչ չարեց այդ հարձակումը կանգնեցնելու համար։
Հայաստանը ինչ ասես, որ չհանձնեց Ռուսաստանին` իր անվտանգության ապահովման համար։ Էլ մտանք ԵԱՏՄ, էլ հանձնեցինք գազային մենաշնորհներ, էլ տվեցինք ամբողջ էներգետիկան, էլ հրաժարվեցինք ԵՄ-ի հետ ասոցացումից։
Բայց դրա դիմաց Վլադիմիր Պուտինի կառավարությունը ոչ միայն չդատապարտեց, այլև քաղաքականապես աջակցեց Հայաստանի վրա հարձակումը։
Եվ Հայաստանին այդքան քցելուց հետո Վլադիմիր Պուտինը փորձում է մեղքը գցի Հայաստանի իշխանությունների վրա։ Սա ցինիզմի գագաթնակետն է»։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…