Պուտինի տեքստը շատ հստակ ու պարզ էր, մենք այդ մասին եւս այս ընթացքում խոսել ենք, նաեւ ԱԺ-ում հայտարարությունների ժամին մեր մասնակցելու նպատակը նաեւ դա էր, որ հստակ արձանագրվի, որ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, անընդունելի է եւ ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք:
Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:
«Կա ամերիկյան կողմի ներկայացրած հստակ սեղանին դրված փաստաթուղթ, որը մամուլում հրապարակվել է, սեպտեմբերի 27-ով թվագրված, որով Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում: Դա լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, թե չինական, կապ չունի: Սա Արցախի հարց չէ, Հայաստանի պետականության գոյության հարց է: Միակ ճանապարհը երկիրը նոր կապիտուլյացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների դեմ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մեր պայքարը կանգ չի առել, Արցախում կայանալիք հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք եւ կներկայացնենք պայքարի այն ձեւերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում: Այս պահին վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…