Լրահոս 24/7

Պետք է հարգել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Պետք է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս մասին Երեւանում ընթացող «Լազարյան ակումբի» նիստում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։ Զատուլինը ելույթ է ունեցել տեսակամրջի ձեւաչափով։ Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունն արգելել էր Զատուլինի մուտքը երկիր՝ նրան անցանկալի անձ հայտարարելով։

Զատուլինի խոսքով՝ ԼՂ-ում հայ ժողովրդի իրավունքները պարտադիր կարգով պետք է պաշտպանվեն։

«Ինչպես եւ մնացած մասնակիցների համար ինձ համար եւս կարեւոր է, որ այսօրվա իրավիճակում պաշտպանված լինեն ԼՂ-ում հայ ժողովրդի իրավունքները։ 30 տարի համաշխարհային հանրությունը փորձում է լուծել այս խնդիրը։ Ցավոք, դա չհանգեցրեց խաղաղ լուծման։ Պատերազմ բռնկվեց 2020 թվականին։ ԼՂ-ում մարդիկ վաղուց ընտրել են ինքնորոշման ճանապարհը։  Սա պետք է հարգել՝ հակամարտություններից եւ նոր արնահեղությունից խուսափելու համար»,-ասել է Զատուլինը։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

4 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

5 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

5 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

5 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

6 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

6 hours ago