Լրահոս 24/7

Ուժի կիրառումը խաթարում է խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված գործընթացները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցին ամփոփել է երկօրյա աշխատանքները: Նա նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորեցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան զինված ագրեսիային վերաբերող դրվագները:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2022 թ. սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից իրականացվել է հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, խախտվել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները:

«Կարծում ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է տարածաշրջանում իրականացվող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը: Հայաստանի համար կարևոր է նաև իրավիճակի քաղաքական գնահատականը, որը կներկայացնեն մեր գործընկերները»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովի համար կարևոր է համագործակցությունը միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում: ՀՀ ԱԺ պատգամավորները ներկայացված են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր տասը մշտական հանձնաժողովներում: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը հետագայում ևս ակտիվորեն կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ համատեղ աշխատանքին՝ ուղղված օրենսդրության արդիականացմանը, հումանիտար և մշակութային ոլորտներում փոխգործակցությանը:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

7 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

9 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

10 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

11 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

11 hours ago