Լրահոս 24/7

ՄԻՊ-ը կարևորել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Ադրբեջանի հանցագործություններին հստակ գնահատական տալը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Անն-Լորանս Պետելի գլխավորությամբ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը։

 
ՄԻՊ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության երաշխիքները։ 

Պաշտպանի խոսքով՝ հաստատությունը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես անկախ հաստատություն և ունի հանրային վստահության բարձր մակարդակ։
 
Գրիգորյանը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի (սեպտեմբերի 13-15) արդյունքում ստեղծված իրավիճակը, հետևանքները, զրուցակիցներին է ներկայացրել արձանագրված փաստերի հիման վրա ՄԻՊ-ի արտահերթ զեկույցները:
 
Խոսել է վերադարձած հայ ռազմագերիների, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ կին զինծառայողներին թիրախավորելու, խոշտանգելու և այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերից, Ադրբեջանում համատարած արմենոֆոբիայի մասին. «Մենք գնում ենք յուրաքանչյուր փաստի հետևից, դրանք ներկայացվում ենք միջազգային իրավասու կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցիչներին»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը նաև կարևորել է քաղաքական մարմինների կողմից, ինչպիսին Ֆրանսիայի խորհրդարանն է կամ Եվրոպական պառլամենտը, նման հանցագործություններին հստակ քաղաքական գնահատական տալը։
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, ով իր խոսքում կարևորել է տարբեր հարթակներում հայ-ֆրանսիական համագործակցությունը։
 
Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ Պաշտպանի կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ Ֆրանսիական խորհրդարանի կողմից բանաձև է պատրաստվում առաջիկայում ընդունման համար։
 
Հանդիպման ավարտին Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության անդամներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ապա փոխանցել Պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցները։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

13 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

14 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

15 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

16 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

17 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

18 hours ago