Լրահոս

Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք. Ի. Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է այսօր Արցախում կայացած հանրահացաքին և գրել.

«Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին.

-Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։
-Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համար անընդունելի է
Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ։

Արցախը նաև շատ հստակ ասում է.

-Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։

Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին:

Սիրելի հայրենակիցներ

Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին:
Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք:

Վաղը, ժամը 12։00-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, որտեղ կխոսեմ հանրահավաքի և մեր անելիքների մասին։

Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին:
Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ:

Առանց Արցախի չկա Հայաստան
Առանց Արցախի չկա խաղաղությու»,- գրել է Սաղաթելյանը:

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

5 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago