

Օրերս շատ արդյունավետ քննարկում եղավ՝ կապված Ոստիկանության զորքերի ռեֆորմի ու Ազգային գվադիայի ստեղծման մասին:
Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ արդարադատության նախարարության կազմակերպած քննարկմանը շատ պրոդուկտիվ, բաց, ազնիվ ու խնդիրները չթաքցնող քննարկում եղավ Ոստիկանության զորքերի, Ոստիկանության ակադեմիայի, Պարեկային ծառայության, Զինված Ուժերի, քաղհասարակության ու միջազգային գործընկերների հետ:
«Ըստ էության, կոնսենսուսային է, որ ռեֆորմի գլխավոր բաղադրիչը կրթությունն է. գվարդիայի ծառայողները պետք է լավ տիրապետեն իրենց գործին ու զանգվածային միջոցառումների ժամանակ ուժի կիրառումը լինի վերջին հերթին:
Բարձրացվեցին հարցեր կապված զանգվածային միջոցառումների, պատերազմների, համաճարակների, երկրաշարժերի, ահաբեկչությունների ժամանակ ազգային գվարդիայի անելիքների ու կարողությունների հետ:
Նշմարվում է նաև այն, որ ծառայողները չեն կարող պարզապես վերանշանակվել. ծառայողների թվաքանակը պետք է պակասի, աշխատավարձը պետք է ավելացվի, ծառայողների նկատմամբ լինելու են բարձր պահանջներ, լինելու են ընդունելության ու վերապատրաստման (կրթության) նոր ստանդարտներ:
Հույս ունեմ, որ այս բարեփոխումը ավելի քիչ դիմադրության կարժանանա, քան Ոստիկանության համակարգի մյուս բարեփոխումները»:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…