

2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը կառուցված է այն սկզբունքից ելնելով, որ պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն: Այս մասին Ազգային ժողովում 2023 թ. պետական բյուջեի քննարկմանը ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Պետք է էականորեն ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքները, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»,- ասաց նախարարը:
Խաչատրյանը հիշեցրեց, որ 2021-2026 թվականների կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ:
«2026 թվականի պետք է հասնենք հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի»,- ասաց Խաչատրյանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…