

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:
2023 թվականին կապիտալ ծախսերի զգալի մասն ուղղվելու է պաշտպանության ու անվտանգային այլ ենթակառուցվածքների ֆինանսավորմանը:
«2023 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ։ Դրանք 35 տոկոսով գերազանցելու են 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները ու հասնելու են համախառն ներքին արդունքի 5 տոկոսին, որն այս տարվա համար սպասվող ցուցանիշի նկատմամբ ավելի է 0,9 տոկոսային կետով», – ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը նույնպես զգալի է լինելու. 2023-ին կկազմեն 648 միլիարդ դրամ՝ 10 տոկոսով գերազանցելով 2022 թվականի պետբյուջեով սահմանված ծախսերն ու կապահովեն համախառն ներքին արդյունքի նկատմամբ 7 տոկոս մակարդակ:
Կրթության ոլորտում ծախսերը կկազմեն 209 միլիարդ դրամ. 12 տոկոսով ավելի, քան 2022 թվականինը:
Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն149 միլիարդ դրամ, ինչը 4 տոկոսով ավելի է, քան այս տարվա բյուջեով սահմանված ծախսերի մակարդակը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…