Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների մեջև հանդիպում։ Հանիպման մեկնարկին Պուտինը նշեց, որ այս բանակցությունները մեծ հաշվով սկսվել են Աստանայում, սակայն նման հին ու կարևոր հարցի համար այն հերիք չի։ Նա նշեց, որ վերջերս հենց ՀՀ վարչապետի առաջարկով տեղի ունեցավ ՀԱՊԿ առցանց հանդիպում, որի ընթացքում հայտնի դարձավ մեր գործընկերների կարծիքը այս հացրի և Լեռնային Ղարաբաղի մասին։
«Բոլոր հարցերի շուրջ պետք է համաձայնության գալ։ Մենք միշտ ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Մի օր պետք է ավարտվի ղարաբաղյան հակամարտությունը, ես գիտեմ Հայաստանի վարչապետի կամքն այս հարցում. Հուսով եմ, որ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»,- նշել է ՌԴ նախագահը։
Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցում Երեւանի համար ընդունելի են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման ռուսական նախագծի առաջարկած մոտեցումները։
Նա նաև ասաց, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց կարևոր է Հայաստանի համար: Վարչապետը շեշտել է, որ սահմանազատման աշխատանքների մեկնարկից առաջ պետք է ուժեղացվի սահմանային անվտանգության, իսկ Հայաստանի տարածքում պետք է հաղորդակցությունը լինել Երեւանի լիակատար վերահսկողության տակ:
«Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր սուվերեն տարածքից, ինչպես նաև ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- նշել է վարչապետը։
Տեսանյութը՝ РИА Новости-ի։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…