Լրահոս 24/7

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։
 
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ ԵԽ պատգամավորների այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի առջև ծառացած են հետպատերազմյան բազմաթիվ մարտահրավերներ և անվտանգային հարցեր։
 
Նորին Սրբությունը կարևորել է նման այցելությունները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու ու զորացնելու փոխգործակցությունը ԵԽ և Հայաստանի միջև՝ միտված առկա մարտահրավերների հաղթահարմանը։ Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ Հայոց Հայրապետը ցավով արձանագրել է, որ հայկական կողմն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ։
 
Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դատապարտման և կանխման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը՝ հույս հայտնելով, որ բարեկամ երկրները, միջազգային կառույցները, այդ թվում նաև Եվրոպայի Խորհուրդը, հստակ կեցվածք կարտահայտեն ու քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների զսպման, Արցախի ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքի ապահովման, առ այսօր Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման ուղղությամբ։
 
ԵԽ պատգամավորներն իրենց պատրաստակամությունն են հայտնել զորակցելու հիշյալ խնդիրների բարձրաձայնման և հաղթահարման գործում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

19 hours ago