Լրահոս 24/7

Կալիֆորնիական Tetra Tech ընկերությունը կօգնի Ուկրաինայի ականազերծմանը

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կալիֆորնիայի Tetra Tech ընկերության հետ 46,7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ուկրաինային ականազերծման հարցում օգնելու համար։

Պետդեպարտամենտը նշում է, որ Tetra Tech-ը ուկրաինացի սակրավորների թիմերին կպատրաստի միջազգային չափանիշներին համապատասխան և նրանց կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ։

«Այս նախագիծը 91,5 միլիոն դոլար արժողությամբ աջակցության ծրագրի մի մասն է, որը նախատեսված է հաջորդ տարվա համար: Այս ծրագրի շրջանակում Պետդեպարտամենտը կօգնի Ուկրաինայի իշխանություններին հաղթահարել հումանիտար խնդիրը», – ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հիշեցրել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը և Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) ուկրաինացիներին տրամադրել են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն։ ԱՄՆ ՄԶԳ-ը վերջերս հայտարարեց հավելյալ 55 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ Ուկրաինայի 19 շրջաններում ջեռուցման ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման համար:

Աղբյուրը՝ Azatutyun.am

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

1 hour ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

6 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

7 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

7 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

8 hours ago