Լրահոս 24/7

Իշխան Սաղաթելյանին դրդում են քաղաքական ոչնչացման. Ա․ Սիմոնյան

«Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել։ Ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության հրավիրած հանրահավաքին։

Սիմոնյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ նիստերին չի մասնակցել կարևոր հարցերի և օրինագծերի քննարկմանը, բայց եկան այն ժամանակ, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ կապված խնդիր կար. 

«Գալիս են Զատուլին պաշտպանելու համար։ Հիմա իրենք ՀՀ պատգամավորներ են, չեն գալիս նիստի այնքան ժամանակ, մինչև Զատուլինի թեմա է լինում, գալիս են Զատուլին պաշտպանելու»։

Ալեն Սիմոնյանն արձագանքել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին. «Որևէ լրջություն իր արտահայտությունների մեջ չտեսա, մտավախություն ունեմ, որ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին»։

Հիշեցնենք՝ Լուկաշենոկն արդարացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ղարաբաղի խնդիրը պատերազմով լուծելու համար, ասելով, թե «Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին անկյուն էին մղել, ուժային ճանապարհից բացի չթողնելով ուրիշ լուծում»։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

7 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

7 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

8 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

8 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

8 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

9 hours ago