Լրահոս 24/7

ԿԳՄՍ նախարարն այցելել է ԿԶՆԱԿ և ԿՏԱԿ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ քննարկելու աշխատանքային առկա խնդիրները:

Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում» ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ կառույցին վերապահված է հանրակրթության բարեփոխումների բովանդակային բաղադրիչի հիմնական հատվածը. «Կրթության զարգացման, նոր չափորոշիչների ներդրման գործում ԿԶՆԱԿ-ն առանցքային դեր ունի, և գործունեության հաջողված արդյունքը պայմանավորված է նաև պրոֆեսիոնալ աշխատակազմի ջանքերով»:

Դումանյանն առանձնացրել է առանցքային 3 հարց, որոնք առավել խնդրահարույց են, այդ թվում՝ ուսուցչի վերապատրաստումների արդյունավետության բարձրացում, մանկավարժի կերպարի ձևավորում, միջին մասնագիտական կրթության ոլորտում խնդիրներին համակարգային մոտեցումներ՝ արդյունքային ցուցանիշների բարելավման ակնկալիքով:

«Ուսուցիչը հասարակության մեջ պետք է լինի ամենակարևոր անձը: Ուսուցչի կատարած գործը պետք է լինի հարգանքի արժանի, որի պաշտոնին և դիրքին մշտապես շատերը ձգտեն, բայց հասնեն միայն բացառիկներն ու արժանավորները: Ուսուցչի հենց այս կերպարը պետք է ձևավորենք»,- ասել է նա։

Ըստ նրա, դպրոցներում պետք է բացառել քաղաքական գործընթացները. դպրոցը պետք է լինի տաճար, որտեղ շատ երևույթներ արգելված կլինեն:

Անդրադառնալով միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ այս ոլորտն առավել մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ ապահովում է կադրերի արագ իրացումն աշխատաշուկայում, ինչը կարևոր նշանակություն ունի ներկա տնտեսական իրավիճակում:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

8 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

8 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

9 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

9 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

9 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

10 hours ago