Լրահոս 24/7

Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել ՀՀ․ civilnet.am

Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում՝ Gnumner.minfin.am-ում, հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ զենք արտադրող հորդանանական ընկերության հետ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ։

Հայտարարությանը կից դրված է ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակը՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, որում նշվում է, որ վերջինս չի մատակարարել 2021-ի օգոստոսի 6-ին կնքված պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։

ՊՆ-ն այս տարվա հոկտեմբերի 10-ին միակողմանի ամբողջությամբ լուծարել է պայմանագիրը և ընկերությունից պահանջում է ծանուցումը ստանալուց հինգ օրվա ընթացքում Հայաստանին փոխանցել 23,2 մլն դրամ՝ որպես տույժ։

Նամակը Gnumner.minfin.am-ում կայքում հրապարակվել է 2022-ի հոկտեմբերի 12-ին։

Ինչ կարող էր հորդանանական ընկերությունը մատակարարել Հայաստան

«Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս»-ը (Jadara Equipment & Defence Systems) հորդանանական ընկերություն է, որը զբաղվում է զենքի արտադրությամբ։ Այն Հորդանանի ՊՆ-ին կից գործող Հորդանանի նախագծման և մշակման բյուրոյի դուստր ձեռնարկություն է։

Ընկերությունն առավել հայտնի է կարճ և միջին հեռահարության հակատանկային համակարգերով, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։ Զենքի մասերը լիցենզիայի հիման վրա նախկինում ներկրվում էին Ռուսաստանից։ Տարիների ընթացքում մասերի զգալի մասն արդեն տեղում է արտադրվում, սակայն Ռուսաստանից կախվածությունը շարունակում է որոշիչ մնալ։ Այս նռնականետը կիրառվում է Հորդանանի զինուժի կողմից, ինչպես նաև արտահանվել է Եգիպտոս, Իրաք, ԱՄԷ և Թունիս։

Ընկերությունը նաև արտադրում է «Տերմինատոր» անվանումով հակատանկային համակարգը, որը, ըստ որոշ աղբյուրների, հիմնված է ուկրաինական «Կորսար» համակարգի վրա կամ դրա կրկնօրինակն է։ «Ջադարա»-ի մյուս արտադրանքներն են՝ օպտիկական, գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր, դիպուկահար հրացան։

Ադրբեջանի հետ համատեղ արտադրություն

Բաց տվյալներից հնարավոր չէ հստակ ասել, թե այս համակարգերից կամ սարքերից որո՛նց ձեռք բերման համար էր ՊՆ-ն կնքել պայմանագիր «Ջադարա»-ի հետ։ #CivilNetCheck-ը հարցումով դիմել է ընկերությանը՝ փորձելով մանրամասներ ճշտել գործարքի և դրա ձախողման պատճառների մասին։

Հայաստանը Հորդանանից սկսել է զենք ձեռք բերել առնվազն չորս տարի առաջ՝ 2018-ին։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) զենքի առևտրի տվյալների բազայի՝ 2018 թվականին Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել սովետական արտադրության չորս «Օսա-ԱԿ» (Оса-АК) զենիթահրթիռային համալիր և այդ համալիրների համար 120 միավոր 9М33 հրթիռ։ Դրանք մատակարարվել են 2019-ին, ինչի մասին հանրայնացվեց 2019-ի դեկտեմբերին։ Այն, որ դրանք ձեռք են բերվել Հորդանանից, հաստատել են ՊՆ աղբյուրները։

Ապրանքի մատակարարման ձախողման պատճառներից կարող է լինել «Ջադարա»-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ընկերությունը և Ադրբեջանի ՊՆ-ն համատեղ մշակել են 152 մմ տրամաչափով հակատանկային «Terminator-FM» հրթիռային համակարգը։ Հեղինակավոր Jane’s ռազմական պարբերականի փոխանցմամբ՝ դրա համատեղ մշակումը սկսվել է 2021-ին։

Ավելի մանրամասն՝ civilnet.am:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

11 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

12 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

12 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

12 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

13 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

13 hours ago