Լրահոս 24/7

ԵԱՏՄ-ի հետ առևտուրը կրկնապատկվել է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալներին։ Ըստ նրա՝ ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն այս տարվա առաջին 8 ամսում կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2 անգամ։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությանը, ըստ նրա, 2022-ի առաջին 8 ամսում այն կազմել է 2.642 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71.7 տոկոսով: Ընդ որում, արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը՝ 55.3 տոկոսով:

Նախարարն ասել է, որ ՀՀ կառավարությունն աշխատանք է կատարել, որ Ռուսաստանից բացի, ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս խթանեն. «ԵԱՏՄ կառուցվածքում բոլոր երկրների հարաբերությունների մեծ մասը կառուցված է եղել ՌԴ-ի հետ, և, կարծես, ՌԴ ու այլ երկիր հարաբերությունների է վերածվել: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվացնել հարաբերությունները ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ նույնպես, և ԵԱՏՄ-ն իր կառուցվածքով և առևտրաշրջանառությամբ դարձնել ավելի համաչափ»։

Քերոբյանի գնահատմամբ՝ այս տարի արձանագրված փոփոխությունը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ կատարված աշխատանքը որոշակի արդյունք արդեն տվել է:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

37 minutes ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

2 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

2 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

3 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

3 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

4 hours ago