Կառավարությունը 728 մլն դրամ տրամադրեց՝ 4 մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար։ Ինչպես կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը կտրամադրվի 9 համայնքներում թվով 14 սուբվենցիոն ծրագրերի համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց իրականացվելիք ծրագրերը։ Նա կոչ արեց սուբվենցիոն ծրագրերում հստակ նշել, թե ո՞ր փողոցներն են հիմնանորոգվելու, որոնք՝ ասֆալտապատվելու.
«Մենք նախկինում դեպք ենք ունեցել, երբ հրապարակվել է, հետո պարզվել է՝ ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այնկողմ ուրիշ փողոց։ Եւ խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից հիմնանորոգվել է այն փողոցը, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում»։
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ մանրամասնեց այդ թեմայով իրականացված ուսումնասիրություների արդյունքները. «Շիրակի մարզի Սարատակ համայնքում 5-րդ փողոցի անվամբ փաստաթղթավորվել, նախագծվել և նախահաշվարկային բոլոր փաստաթղթերը կազմվել էին, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում»։ Ըստ Պետրոսյանի, իրականացվել է ծառայողական քննություն.
«Մարզպետից ստացանք համապատասխան գրություն, որ կասեցվել է ծառայողական քննությունը և փաստերն ուղարկվել են գլխավոր դատախազություն»։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…