Լրահոս 24/7

Հաճելի չի էկոնոմիկայի նախարարի հետ էս կարգի զրույց ունենալ. Խ․ Սուքիասյանը՝ Քերոբյանին

«Շատ պաշտոնյաներ են գալիս, թվեր են ասում, ժամկետներ են ասում, կազմակերպությունների անուններ են տալիս, Ձեզ հետ խոսում եմ, ինչ ասում ենք՝ ասում եք՝ էդ արեցինք, էդ գնում ենք, պայմանավորվել ենք։ Ոչ թիվ, ոչ ժամկետ, ոչ ծավալ։ Ինձ համար հաճելի չի էկոնոմիկայի նախարարի հետ էս կարգի զրույց ունենալ»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2023թ. բյուջեի քննարկումների ժամանակ դիմելով Վահան Քերոբյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել քննադատության համար, հավելելով, որ իր ողջ զեկույցը կառուցված է եղել թվերի հիման վրա.

«ՀՀ-ում 14.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշն աճել է 63 տոկոսով, ԵԱՏՄ-ի հետ՝ 70-ից ավելի տոկոսով, դրանք թվեր չե՞ն։ Կարող եմ անվերջ թվեր ասել»։

Խաչատուր Սուքիասյանն էլ հակադարձել է, որ 14.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը հայտնի դեպքերի արդյունքում է եղել.

«Մի վերցրեք ձեզ վրա։ Դա բիզնեսն է տանջվում, աշխատում, չարչարվում, ասում եք՝ այսինչ բանը եղավ։ Ես ձեզ հարցեր եմ տալիս, այլ պատասխաններ եմ ստանում»։ 

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

8 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

11 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

12 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago