Լրահոս 24/7

Աշխարհագրությունը մեր ճակատագիրն է, և մենք ա՛յս հարևանների հետ պետք է ապրենք

Թիվ 1-ի հատուկ հարցազրույցների շարքում զրուցել ենք Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հետ։

Պարոն Փայլանը նշեց, որ աշխարհագրությունը մեր ճակատագիրն է, և մենք ա՛յս հարևանների հետ պետք է ապրենք․ դրա համար պետք է խաղաղության հասնենք։

Հայաստանին պետք է այս խաղաղությունը, և եթե չենք կարողանում հասնել այս խաղաղությանը՝ ամեն ինչ կկորցնենք։

Նա հավելեց, որ պետք է դաս քաղենք ապրածից, պետք է խելացի և ռեալիստ լինենք․ անշուշտ՝ պետք է կարմիր գիծ ունենանք․ այն է՝ անվտանգություն ապահովել Արցախի և Հայաստանի համար։ Թուրքիայի համար ևս խաղաղությունը որոնելի է այս փուլում, որովհետև 44-օրյա պատերազմով Թուրքիան կարծեց, որ պատերազմով կարող է ուժ ունենալ Կովկասում, բայց այդպես չեղավ․ ես ասում էի, որ Հայաստանը կկորցնի այս պատերազմում, Ադրբեջանն էլ կարող է կորցնել, բայց Թուրքիան էլ կորցնի․ միայն Ռուսաստանը կարող է բան շահել այս պատերազմից․ և այդպես էլ եղավ։

Պարոն Փայլանն ընդգծեց՝ սահմանները պետք է բացվեն, որովհետև Թուրքիայի ժողովուրդը Հայաստանի ժողովրդին չի ճանաչում, Հայաստանի ժողովուրդն էլ Թուրքիայի ժողովրդին չի ճանաչում։

Պետք է հարաբերություններ սկսենք, և մարդիկ պիտի տեսնեն, որ մեր մշակույթը նույնն է, կարող եմ ասել, որ նույն բաներն ենք ուտում, նույն բաներից ենք լացում, ուրախանում, նույն բաներից ենք բարկանում․ սա պետք է տեսնել, որ բաժանում չկա ժողովուրդների միջև։

Մենք պետք է ընտրված ղեկավարի՝ Փաշինյանի նկատմամբ հարգանք ունենանք, եթե մենք հարգանք չունենանք՝ ուրիշներից ինչպե՞ս կարող ենք պահանջել․ Հիմա բաժանումի ժամանակ չէ, հիմա միանալու ժամանակն է․ Համայն հայությանն առաջարկում եմ միավորվել, որ Փաշիննյանն այդ սեղանին նստի ուժեղ։

«Եթե ապրածից դաս քաղենք՝ կուժեղանանք․ Պետք է խաղաղության հասնենք, որ երիտասարդն իր ապագան ավելի ապահով տեսնի։

Թուրքայում ով խաղաղության մասին խոսում է՝ ասում են «դավաճան է»․ դժբախտաբար՝ Հայաստանում էլ է այդպես․ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իշխանության, և խաղաղության մասին էր խոսում՝ ասում էին՝ դավաճանություն է, և չկարողացանք քայլ անել․ եթե այն օրերին այս պայմանագիրը կարողանայինք ստորագրել՝ ավելի հեշտ կկարողանայինք ապահովել Արցախի ապագան»,- եզրափակեց նա։

Թիվ 1

Recent Posts

Պետդեպի ներկայացուցիչները եղել են Մարտունիում

ԱՄՆ պետդեպի պատվիրակությունը այցելել է Գեղարքունիքի Մարտունի քաղաքում գտնվող ԵՄ դիտորդներին։ «Ուրախ ենք հյուրընկալել ՀՀ-ում…

7 mins ago

Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ

Հնագույն գիսաստղը, որը հայտնի է որպես C/2023 A3 Tsuchinshan-ATLAS անունով, վաղը՝ հոկտեմբերի 12-ին, կանցնի Երկրից…

17 mins ago

ԶՈւ ԳՇ նախկին պետը հրավիրվել է դատախազություն

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և ընտանիքի անդամները հոկտեմբերի 18-ին հրավիրվել են դատախազության…

23 mins ago

Գնդակը Հայաստանի կողմում է. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը ստորագրելու՝ Հայաստանի համառ փորձերը ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության…

30 mins ago

Տեսչական մարմինը պատասխանատվության միջոց է կիրառել Վիտալի Բալասանյանի նկատմամբ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից տեղեկացնում են, որ համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական…

42 mins ago

Իլոն Մասկը ներկայացրել է առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է ապագայի անօդաչու տրանսպորտը։ Միլիարդատերը ռոբոտաքսին համեմատել է վերելակների հետ։…

48 mins ago